‘Մոուրինյո. «Համաձայն չեմ, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն են ՉԼ-ի գլխավոր ֆավորիտները»’

1090

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստան Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի` «ՊՍԺ»-ի դեմ խաղում կլինի մեկնարկային կազմում: Կոստան բաց է թողել լոնդոնցիների վերջին 3 հանդիպումները որակազրկման պատճառով:

«Այո, Դիեգո Կոստան կխաղա առաջին րոպեներից: Ես չեմ կարծում, որ դա լավ է մի ֆուտբոլիստի համար, ով արդեն երեք շաբաթ է խաղադաշտ դուրս չի եկել մեկնարկային կազմում: Կարծում եմ` նա հիմա լավագույն մարզավիճակում չէ: Իսկ ահա Ռեմին և Դրոգբան խաղացել են վերջին երեք խաղերում: Ակնհայտ է, որ խաղաժամանակը նրանց օգնել է հավատալ սեփական ուժերին: Գիտեմ, որ կարող եմ հույս դնել նրանց վրա»:

Մոուրինյոն նաև հայտնել է, որ «Բավարիա»-ին և «Ռեալ»-ին մրցաշարի գլխավոր ֆավորիտներ չի համարում.

«Չեմպիոնների լիգայում միշտ լինում են անակնկալներ: Այնպես, որ համաձայն չեմ, որ ՉԼ-ի գլխավոր ֆավորիտներն են «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն»,- Մոուրինյոյի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է գեներալ-մայոր Ռոմեն Ղազարյանը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ փուլը’