‘Մոուրինյո.« Հույս ունեմ` «Մանչեսթեր Սիթին» պայքարից դուրս կթողնի «Բարսելոնային»»’

1005

 

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Սիթին» պայքարից դուրս թողնի «Բարսելոնային»: Առաջին խաղում կատալոնական թիմը հաղթել է 2:1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է «Նոու Կամպում», մարտի 18-ին:

«Հույս ունեմ` «Մանչեսթեր Սիթին» պայքարից դուրս կթողնի «Բարսելոնային»: Դա անգլիական ֆուտբոլի համար պատվի հարց է, իսկ ես աշխատում եմ Անգլիայում»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Sport.es»-ից:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Չելսին» մրցում էր «Պարի Սեն Ժերմենի» հետ և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից:

Նախորդ հոդվածը‘Ուորլիք. Մինսկում ԼՂ հարցով հանդիպումներն օգտակար էին’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’