‘Մոուրինյո. Մենք ալեւս կորցնելու ոչինչ չունենք’

960

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներկայացրել է թիմի վիճակը Իսպանիայի առաջնության մեկնարկից հետո:
«Մենք այլեւս իրավունք չունենք միավորներ կորցնել: Առաջնության մեկնարկում մենք մի քանի անհաջող հանդիպում անցկացրեցինք եւ շատ միավորներ կորցրեցինք:  
Մենք պարտավոր ենք «Դեպորտիվոյի» հետ խաղում ոչ թե պարզապես հաղթենք: Մեզ անհրաժեշտ է հաղթանակների մի ամբողջ շարք անցկացնել: Այժմ, կարելի է ասել, մենք կորցնելու ոչինչ չունենք, եւ դա կարող է մեր օգտին լինել»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ 5 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 7 միավոր եւ Իսպանիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘Բենգազիում ԱՄՆ հյուպատոսարանի վրա գրոհը նախապես ծրագրված է եղել’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանի առաջին թռիչքի օրն առայժմ հայտնի չէ ‘