‘Մոուրինյո. Մենք արժանի չէինք հաղթանակի’

800

Մադրիդի «Ռեալը», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի երկու խաղի արդյունքում, հաղթահարեց «Մանչեսթեր Յունայթեդի» արգելքը: Իսպանիայի մայրաքաղաքում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Մանչեսթերում այսօր «Ռեալը» կարողացավ կամային հաղթանակ(2:1) տանել:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղից հետո նշել է, որ իրենց թիմն արժանի չէր հաղթանակի:

«Այսօր մենք վատ խաղացինք: Թիմը, որը ավելի լավ խաղաց, պարտվեց: Անկախ մրցավարի որոշումներից, մենք արժանի չէինք հաղթանակի:

Դա մրցավարի որոշումն էր. կարող էր լինել և՛ դեղին քարտ, և՛ կարմիր: Ես չէ, որ պետք է ներողություն խնդրեմ: Ցավալին այն է, որ մենք ավելի վատ խաղացինք 10-ի դեմ»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. Վարդան Սեդրակյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով ‘
Հաջորդ հոդվածը‘Անկարայում հրդեհից այրվել է 680 խանութ’