‘Մոուրինյո. Մեսին եւ Ռոնալդուն այլ մոլորակից են’

863

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» հետ հանդիպումից (2:2) հետո:

 «Կարծում են, ամբողջ աշխարհը ուրախ կլինի դեռ տեսնել «Ռեալի» եւ «Բարսելոնայի» միջեւ նոր հանդիպումներ Իսպանիայի գավաթում եւ Չեմպիոնների լիգայում: Այսօրվա խաղում կար ամեն ինչ, ինչ սիրում են երկրպագուները: Դա հիանալի հանդիպում էր, ես դա ասացի նաեւ Վիլանովային: Հանդիպման արդյունքը օրինաչափ էր, երկու թիմերն էլ գոլ խփելու հնարավորություններ ունեին:

«Ռեալը»՝ ջենթլմենների ակումբ է, այստեղ ընդունված չէ խոսել մրցավարների մասին: Եթե ակումբում նման քաղաքականություն է ընդունված, ես պետք է դրան հետեւեմ: Եվ այն ինձ դուր է գալիս, անկեղծ ասած:

Այսպես ասեմ. ինձ դուր եկավ խաղը, մրցավար Դելգադոն լավ աշխատեց: Նա ընդամենը մեկ սխալ թույլ տվեց, բայց կարեւոր սխալ, բայց դա այնպիսի սխալ է, որ բոլորս էլ կարող ենք թույլ տալ:

Ինձ դուր է գալիս «Ռեալը», խաղացողները, քաղաքը: Երբ երկու տարի առաջ այստեղ եկա, «Բարսելոնայի»  եւ «Ռեալի» միջեւ խաղամակարդակի տարբերություն կար: Այժմ մենք նույն մակարդակի վրա ենք: Ցանկանում եմ այդ ուղղությամբ շարունակել շարժվել:

 Ինչ վերաբերում է «Ոսկե գնդակին», ապա պետք է արգելել անվանել աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, որովհետեւ Մեսին եւ Ռոնալդուն՝ այլ մոլորակից են,- Մոուրինյոյի խոսքն է մեջերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է Խաչատուրովին ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա Էդուարդ Միրզոյանի հուղարկավորության արարողությունը ‘