‘Մոուրինյո. Մյուս անգամ Կասիլյասը թող «Բարսելոնայի» խաղացողների հետ գնա’

1006

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր դժգոհությունն է արտահայտել, որ «արքայական» ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասը Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումից հետո (2:2) խաղադաշտում շփվել է Իսպանիայի հավաքականում հանդես եկող «Բարսայի» խաղացողների հետ:

«Ես տեսել եմ, թե ինչպես է Իկերը խաղից հետո շփվում «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ: Հաջորդ անգամ թող նրանց հետ հեռանա դաշտից: Եվ ընդհանրապես, երբ առաջին անգամ մեր դարպասը գրավեցին, նա կարող էր լարել ուժերը եւ փրկել թիմին»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Մոուրինյոյի շրջապատի իր անանուն աղբյուրին:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Մանուչարյան. Օսկանյանը հետապնդվում է, որովհետև Հայաստանի համար պայքար է մղվում ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը փորձում է հարմարվել կլիմայի փոփոխություններին ‘