‘Մոուրինյո. Ողբերգություն չի եղել’

875

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով, Չեմպիոնների լիգայում «Բորուսիայից» կրած պարտությունը (1:2) չպետք է ողբերգություն համարել:

«Այո, մենք պարտվեցինք, բայց ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել: Մենք շատ բարդ խմբում ենք խաղում, որտեղ լուրջ մրցակիցներ են: Մենք գոհ չենք, բայց խմբում երկրորդ տեղում ենք:

Այժմ մենք վեց միավոր ունենք: Առջեւում երկու տնային խաղերն են եւ փլեյ-օֆ դուրս գալու բոլոր հնարավորությունները մեր ձեռքում են: Ամեն ինչ մեզանից է կախված:

«Բորուսիան» շատ խիտ էր խաղում եւ մեր խաղացողների վրա լուրջ ճնշում էր գործադրում: Մրցակիցը հիանալի էր պաշտպանվում, այդ իսկ պատճառով առջեւի գծում մենք խնդիրներ ունեինք»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Ապօրինի ծառահատում՝ Ահնիձորի անտառում’
Հաջորդ հոդվածը‘«Ճանաչիր թշնամուդ 2». Հակահարված նախաձեռնության նոր ակցիան ԱԺ-ի մոտ (Տեսանյութ)’