‘Մոուրինյո. Ոչինչ, որ Ռոնալդուն տխուր է, կարեւորը լավ է խաղում’

1200

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ լիովին բավարարված է Կրիշտիանու Ռոնալդուի մրցելույթներից, չնայած վերջինս դժգոհ է թիմի ներսում առկա իրավիճակից:

«Ես «Ռեալի» մարզիչն եմ, և միակ բանը, որը ներկա պահին ինձ մտահոգում է՝ թիմի վատ խաղն է: Եթե Կրիշտիանու Ռոնալդուն տխրում է, բայց դրա հետ մեկտեղ շատ լավ խաղ է ցուցադրում, ապա ես մտահոգվելու առիթ չունեմ:

Մենք ցանկանում ենք ավելի շատ հաղթել և ցուցադրել լավագույն ֆուտբոլը: Գիտեմ, թե իմ տղաներն ինչի են ընդունակ: Բոլորը հավաքականներից վերադարձել են լավ մարզավիճակում, բոլորն էլ ցանկանում են սկսել աշխատանքը ակումբում»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Marca-ն:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Մովսեսյան. Հայաստանը չի կարող մասնակցել Բաքվի օլիմպիադային’
Հաջորդ հոդվածը‘Փայտյանին ազատել են՝ բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու պատճառով’