‘Մոուրինյո.Որոշել եմ ամռանը վերադառնալ մարզչական աշխատանքին’

957

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ծրագրերի մասին:

«Ես մի շարք լավ հատկանիշներ ունեմ և դրանցից մեկն այլ ակումբներին և նրանց ղեկավարությանը հարգելն է: Երբ դեկտեմբերին հեռացա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, միանգամից որոշում կայացրեցի, որ ամռանն եմ վերադառնալու մարզչական աշխատանքին: Հուսով եմ՝ հուլիսին հետաքրքիր առաջարկ կունենամ որևէ թոփ ակումբից»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ավելի վաղ Մոուրինյոն ցանկացել էր գլխավորել «Յուվենթուս»-ը, սակայն մերժում էր ստացել թուրինյան ակումբից: 

Նախորդ հոդվածը‘Diario Sport. «Բարսելոնա»-ի որոշ ֆուտբոլիստներ դեմ են Գրիզմանի տրանսֆերին’
Հաջորդ հոդվածը‘Corriere della Sera. հայտնի է, թե ում պատճառով է Ալեգրին հեռացել «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնից’