‘Մոուրինյո. «Չէ՞ որ, այնուամենայնիվ, Ծննդյան տոներ են»’

948

Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թույլ կտա, որպեսզի թիմի ֆուտբոլիստները նշեն Ծննդյան տոները: Հիշեցնենք`նախորդ տարի մասնագետն արգելել էր տոնական միջոցառում կազմակերպել` Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում «Սանդերլենդ»-ի դեմ խաղում պարտություն կրելուց հետո:

«Ակումբը փոքրիկ նվերներ է պատրաստում «Չելսի»-ի խաղացողների և նրանց ընտանիքների համար: Մեր թիմի ֆուտբոլիստներից շատերը 2 շաբաթականից մինչև 10 տարեկան երեխաներ ունեն: Կարծում եմ` նրանց դա դուր կգա:

Կհագնեմ արդյոք Սանտա Կլաուսի հագու՞ստ: Կարծում եմ` մի երկու խոսք կասեմ ու կհեռանամ` թողնելով սաներիս իրենց ընտանիքների հետ: Չէ՞ որ, այնուամենայնիվ, Ծննդյան տոներ են»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը ողջունել է աբխազական երկաթուղու բացման հեռանկարը’
Հաջորդ հոդվածը‘Անցած շաբաթ Ադրբեջանն ավելի քան 12000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ ‘