‘Մոսկովյան Բիրյուլյովոյում սպանել են Ուզբեկստանի քաղաքացու’

1167

Մոսկվայի Բիրյուլյովո արվարձանում դանակի բազմաթիվ հարվածների հետքերով Ուզբեկստանի քաղաքացու դիակ է հայտնաբերվել, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները` հղում անելով իրավապահ մարմիններին:

Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը Ռուսաստանի մայրաքաղաքի հարավում բերման էր ենթարկել շուրջ 300 մարդու: ՆԳՆ լրատվական ծառայությունը հայտարարել է, որ բոլոր բերման ենթարվածները ազգայնական տրամադրված քաղաքացիներ են, որոնք փորձել են հակաիրավական գործողություններ իրականացնել: Ավելի վաղ սոցիալական ցանցերում կոչեր են հնչել` երթով գնալ դեպի Արեւմտյան Բիրյուլյովո, որտեղ նախորդ շաբաթ անկարգություններ են տեղի ունեցել 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության կապակցությամբ:

Այսօր ձերբակալվել է Շչերբակովի սպանության մեջ կասկածվող՝ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Հրապարակը աղբի մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ասոցացման համաձայնագրի ստորագրումն առանց առեւտրի եւ տնտեսության ոլորտների՝ անհնար է ‘