‘«Մոսկովյան Բրեյվիկը» զղջում է իր արարքի համար ‘

873

Մոսկվայի դեղագործական պահեստներից մեկում սպանդ կազմակերպած իրավաբանը հայտարարել է, որ փորձել է, ինքասպանություն գործել, բայց իրեն խանգարել են:

Այսօր տեղի է ունեցել օրերս իր աշխատակիցներին սառնասրտորեն գնդակահարելու համար ձերբակալված 30-ամյա իրավաբան Դմիտրի Վինոգրադովին նախնական կալանքի տակ առնելու հարցով առաջին դատական լսումը: Ռուսաստանյան լրատվամիջոցները նրան «Մոսկովյան Բրեյվիկ անունն են տվել»: Վինոգրադովը դատարանին հայտնել է, որ խորապես զղջում է իր արարքի համար և ներողություն  խնդրում բոլորից, սակայն «այլ ելք չի գտել»: «Ես ուզում էի, նրանք չէին տալիս», — «բացատրել է» նա:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան դեղագործական ընկերությունում աշխատող երիտասարդը ժամանել է պահեստ և երկու կարաբիններից միաժամանակ կրակ բացել իր աշխատակցուհիների ուղղությամբ՝ սպանելով նրանցից 5-ին: Նախաքննության վարկածով՝ շարժառիթն անպատասխան սերն է եղել:

Քննչական մարմինը մեղսունակ է ճանաչել Վինոգրադովին և պատրաստվում է նախապես ծրագրված բազմակի սպանություն կատարելու մեղադրանք ներկայացնել նրան:

 

Նախորդ հոդվածը‘Մեկնարկեց Հայաստանի պատանիների լողի առաջնությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Հալեպում ‘