‘Մոսկովյան ցույցերում Դաշնային խորհուրդը Արևմուտքի ձեռքն է տեսնում’

995

ՌԴ դաշնային խորհրդի անդամներն ընդհատել են իրենց արձակուրդը և շտապ կարգով գումարել պետական ինքնիշխանության պաշտպանության և Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը կանխելու ժամանակավոր հանձնաժողովի նիստ։

Ընդհանուր եզրակացությունը հետևյալն է․ Ռուսաստանում տեղի է ունենում ինտերվենցիա, Մոսկվայում բողոքի ցույցերը ղեկավարվում են արտասահմանից, մասնավորապես՝ Վաշինգտոնից։

«Ռուսաստանի ներքին գործերին միջամտությունը, ցավոք, էպիզոդիկ բնույթ չի կրում։ Արևմուտքում մի ամբողջ հակառուսաստանյան կամպանիա է ծավալվել»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական խնդիրների բաժնի պետ Իլյա Տիմոխովը, որը հրավիրված է եղել Դաշնային խորհրդի նիստին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. «Մանչեսթեր Սիթի»-ն նոր դարպասապահ ունի’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասը, հնարավոր է, մասնակցի առաջիկա մրցաշրջանին’