‘Մոսկովյան քննչական մեկուսարանում փաստաբանին բռնեցրել են իր պաշտպանյալի հետ սեքսով զբաղվելիս ‘

1723

Մոսկովյան քննչական մեկուսարաններում անիմանալի կրքեր են բորբոքվում: Նման հաստատություններից մեկում կին փաստաբանին բռնեցրել են իր պաշտպանյալի հետ սեքսով զբաղվելիս, այսօր հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին: «Երեկ Մոսկվայի քննչական մեկուսարաններից մեկի աշխատակիցները բացահայտել են սեռական հարաբերությունների փաստ՝ կին փաստաբանի և կողոպուտի մեջ կասկածվող նրա պաշտպանյալի միջև»,- հայտնել է գործակալության աղբյուրը: Փաստաբանուհին և իր պաշտպանյալը 30 տարեկանի մոտ երիտասարդներ են:

«Այդ միջադեպից հետո կնոջը դուրս են հրավիրել քննչական մեկուսարանից: Օրենսդրությունը նման գործողությունների համար պատիժ չի նախատեսում, սակայն համապատասխան ծանուցումը կուղարկվի փաստաբանների կոլեգիա՝ նրա նկատմամբ դաստիարակչական միջոցներ ձեռք առնելու համար»,- հաղորդել է աղբյուրը:

Ի դեպ, «վատ տղաները» հաճախ են գերում կանանց սրտերը, այդ թվում՝ օրենքի պաշտպան կանանց: Այսպես, ամերիկյան Մերիլենդ նահանգում անցյալ տարի սկանդալ էր տեղի ունեցել, երբ պարզվել էր, որ վտանգավոր հանցագործը գայթակղել էր միանգամից բանտի չորս աշխատակցուհիների, որոնք նաև նրանից հինգ երեխա էին ունեցել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել ամերիկյան Ինդիանա նահանգում տեղի ունեցած ևս մի դեպք: Այնտեղ մասնագիտական էթիկայի խախտման մեջ մեղադրվել էր 52-ամյա կին դատավորը, որը սեռական հարաբերություններ էր հաստատել երկար ժամկետով դատապարտված 26-ամյա մի կողապտիչի հետ, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանի նախագահը չի բացառում ԱՄՆ դեսպանատան վերաբացումը Թեհրանում’
Հաջորդ հոդվածը’50 ավել, 60 դույլ, պայքար մակաբույծների դեմ. ԱԱԽ-ի «աբսուրդ» ծախսերը ‘