‘Մոսկվայի առևտրի համալիրում խոշոր հրդեհ է բռնկվել’

2083

Կիրակի ցերեկը Մոսկվայի հյուսիս-արևմուտքում հրդեհ է բռնկվել «Սինդիկա» առևտրի խոշոր կենտրոնում:

Մոտավորապես 1000 քառակուսի մետր մակերեսով փլուզվել է տանիքը: Երկուշաբթի առավոտյան, ժամը 7-ին, հաջողվել է մարել բաց կրակը: Առևտրի համալիրի տարածքից տարհանվել է ավելի քան 3 հազար մարդ: Ըստ հաղորդումների՝ երբ հրդեհը բռնկվել է, գործել է ազդանշանային համակարգը, և համալիրի հաճախորդների տարհանումը կատարվել է առանց խուճապի: Նշվում է, որ տուժել է մի քանի մարդ, Интерфакс-ը նշում է երեք տուժածների մասին:

Հրդեհի մարման աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 350 մարդ և մեծ թվով տեխնիկա, այդ թվում՝ երեք ուղղաթիռ:

ТАСС-ի տվյալներով՝ դիտարկվում են հրդեհի ծագման մի քանի վարկածներ, այդ թվում՝ հրկիզումը, սակայն առայժմ վաղաժամ է որոշակի բան ասել:

Ապահովագրողների համառուսաստանյան միության նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառած վնասը կարող է կազմել մինչև 5 մլրդ ռուբլու:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփը վիճել է ազդեցիկ սենատոր Քորքերի հետ’
Հաջորդ հոդվածը‘Հայ մարմնամարզիկների արդյունքները աշխարհի առաջնությունում’