‘Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա ձերբակալել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարին’

1042

Մոսկվայի Բասմանյան դատարանը չորեքշաբթի թույլատրել է հեռակա ձերբակալել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին, որը մեղադրվում է երկրի հարավ-արևելքում պատերազմ վարելու անթույլատրելի միջոցներ և մեթոդներ կիրառելու մեջ: Ինչպես հաղորդում է Интерфакс-ի թղթակիցը, դատարանը բավարարել է հետաքննության համապատասխան միջնորդությունը:

Շրջանային դատարանն ավելի վաղ թույլատրել էր քրեական գործի մեկ այլ « գործող անձի»՝ նահանգապետ և գործարար Իգոր Կոլոմոյսկու ձերբակալությունը, որի նկատմամբ, ինչպես և Ավակովի՝ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ներկայումս Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչներն աշխատում են Ուկրաինայից Ռոստովի, Բելգորոդի, Վորոնեժի, Բրյանսկի, Կուրսկի և մի շարք այլ մարզեր, ինչպես նաև՝ Ղրիմ տեղափոխված մարդկանց հետ: Որպես վկա՝ հարցաքննվել է ավելի քան 3500 մարդ, նրանցից 1747-ն արդեն տուժող են ճանաչվել:

Նախորդ հոդվածը‘Անգելա Մերկելը ներկա կլինի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստան. Աբդուլան պնդում է, որ հաղթել է նախագահական ընտրություններում’