‘Մոսկվայի դատարանը որոշել է «Նաիրիտից» բռնագանձել 107,95 մլն դոլար ‘

1078

Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետական բանկի հայցը` հայկական «Նաիրիտ» գործարանի սեփականատիրոջից 107,95 մլն դոլար բռնագանձելու վերաբերյալ:

Մասնավորապես, դատարանը պարտավորեցրել է վճարել 68.6 մլն հիմնական պարտքը, ինչպես նաեւ տոկոսները եւ վարկով վերցրած գումարը: Սկզբում բանկը 25,183 մլն դոլար բռնագանձելու մասին հայց է ներկայացրել, սակայն նիստի ընթացքում հայցվորը մեծացրել է իր պահանջները, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով ՌԱՊՍԻ-ին:

Հիշեցնենք, որ բանկը 2006-ին Rhinoville Property Limited ընկերության համար 70 միլիոն դոլարի բանկային գիծ էր բացել: Բանկը մի հայց էլ ներկայացրել է «Նաիրիտին», որը վարկը ստացողն է: Ըստ այդմ, գործարանի սեփականատիրոջիից պետք է բռնագանձվի եւս 25.183 մլն դոլար:

Rhinоville Property Limited ընկերությունը հիմնադրվել է լեհական Samex, ամերիկյան Intertex ու ռուսական «Եվրոգազ» ընկերությունների կողմից:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմության առաջնորդները պատրաստ են պայքարել մինչև վերջ’
Հաջորդ հոդվածը‘Սեռական օրգանը նկարելու և կայքերում տեղադրելու համար գիտությունների թեկնածու Գագիկը դատապարտվել է կալանքի’