‘Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահը տեղափոխվել է հիվանդանոց’

851

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինը տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժհետազոտության համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության «Դինամո» — «Զենիթ» հանդիպման ժամանակ պետերբուրգյան թիմի երկրպագուների նետած ճայթռուկը դիպել էր Շունինի դեմքին:

«Ինչ-որ բան ընկավ, ես ներքեւ նայեցի եւ այդ պահին դեմքիս ճայթռուկ պայթեց: Լսողության եւ տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, այժմ հիվանդանոց եմ գնում»,- Շունինի խոսքն է մեջբերում դինամոյականների պաշտոնական Թվիտերը:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադրը Օբամայից. «Չտպավորվածները»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան կընդունի Սիրիայի ընդդիմությունը ներկայացնող դեսպանին ‘