‘Մոսկվայի «Դինամոն» ճիշտ ժամանակին հաղթեց’

871

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» կարողացավ ընդհատել պարտությունների շարքը եւ երկրորդ հաղթանակը տանել առաջնությունում: Պերմի «Ամկարի» հետ խաղում դինամոյականները, որոնց դարպասը պաշտպանում էր Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, 3:2 հաշվով հաղթանակ տարան, չնայած հանդիպման հաշիվը բացեց «Ամկարը»:
Նշենք, որ հանդիպման նախօերին դինամոյականները ծանր հանդիպում էին ունեցել թիմի երկրպագուների հետ, որոնք խիստ դժգոհ լինելով «Դինամոյի» մրցելույթներից, նույնիսկ սպառնալիքներ էին ուղղել ակումբի հասցեին: Հանդիպման ընթացքում «Դինամոյի» երկրպագուները շարունակում էին տրիբունաներից վիրավորական եւ սպառնալից վանկարկումներ անել, այնպես որ դինամոյականների հաղթանակը ճիշտ ժամանակին էր:
Այս հաղթանակից հետո «Դինամոն» լքեց մրցաշարային աղյուսակի վերջին տեղը եւ այժմ 6 միավորով 14-րդն է:

Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Դինամո» — «Ամկար»՝ 3:2

Նախորդ հոդվածը‘iPhone 5 նոր սմարթֆոնը հեշտությամբ խազվում է, բայց գրեթե անվնաս է մնում ոչ մեծ բարձրությունից ընկնելու դեպքում ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբների հրամանատարական կետը Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել ‘