‘Մոսկվայի պետական համալսարանը կրկին ընդգրկվել է աշխարհի լավագույն բուհերի ցուցակում’

902

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը վերադարձել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակ, որը կազմել է բրիտանական Times շաբաթաթերթը: Այն զբաղեցրել է 50-րդ տեղը և նախկինի պես՝ ցուցակում միակ ռուսաստանյան բուհն է: 2011 թ. ՄՊՀ-ն զբաղեցնում էր 33-րդ հորիզոնականը, սակայն անցյալ տարի դուրս մնաց աշխարհի ամենահեղինակավոր բուհերի ցանկից: Առաջին տեղը, երրորդ տարին անընդմեջ, զբաղեցնում է Հարվարդի համալսարանը, այնուհետև գալիս է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Առաջատարների եռյակը սահմանափակում է Քեմբրիջի համալսարանը: Ամենամյա վարկանիշը կազմվում է կրթական և հետազոտական ծրագրերի ցուցանիշների մակարդակի, գիտական հոդվածներին հղումներ անելու, արտասահմանցի ուսանողների և մասնագետների քանակի հիման վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Նիկլաս Բենդտներ. Սա իմ կյանքի ամենավատ օրն էր’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ’