Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները

192

Մոսկվայի Վնուկովո և Դոմոդեդովո օդանավակայանները ժամանակավորապես սահմանափակել են չվերթների թռիչքներն ու վարէջքները, ТАСС-ին հաղորդել են օդանավակայանների մամուլի ծառայություններում։

Մասնավորապես, Վնուկովոյում շեշտել են, որ օդանավակայանում սահմանափակումները մտցվել են իրենցից անկախ պատճառներով։ Անվտանգության նկատառումներով՝ ժամը 06։25-ից չվերթների մի մասն ուղարկվել է այլ օդանավակայաններ։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով խոցվել է անօդաչու սարք, որն ընկել է Մոսկվայի մարզի Ռուզսկի շրջանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայկական կողմում տուժածներ չկան
Հաջորդ հոդվածըԹաքեր Կառլսոն․ Վուչիչը հայտարարել է Եվրոպայի տնտեսության կործանման մասին