‘Մոսկվայում աշխատանքի է անցել զբոսաշրջային ոստիկանությունը’

801

Մոսկվայի կենտրոնում աշխատանքի են դուրս եկել զբոսաշրջային ոստիկանության շուրջ 200 աշխատակիցներ՝ հատուկ տարբերանշաններով:

«184 ոստիկաններ ընդգրկվել են զբոսաշրջային ոստիկանության գումարտակի մեջ, նրանցից 80-ը կատարելապես տիրապետում են անգլերենին: Դա բավարար է՝ զույգերով ապահովելու համար անվտանգությունը պարեկման երթուղիներում»,- հայտարարել է Մոսկվայի ոստիկանության պետ Անատոլի Յակունինը:

Վերջինս նաև նշել է, որ ապագայում պարեկության շրջանը կընդլայնվի, նաև կմեծանա տարբեր լեզուների տիրապետող աշխատակիցների թիվը:

«Մենք պետք է պատրաստվենք 2018 թ. ընդունելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, կարծում եմ՝ այդ ընթացքում մենք կպատրաստենք առնվազն 500 աշխատակիցների, ովքեր կտիրապետեն խոսակցական անգլերենին»,- ասել է Յակունինը: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Դրեզդեն. ցույց՝ ընդդեմ «իսլամիզացիայի»’
Հաջորդ հոդվածը‘Թաթարստանի ղեկավարին թույլ են տվել նախագահ կոչվել մինչև 2016 թվականը’