‘Մոսկվայում ավարտվել է ՀԱՊԿ գագաթնաժողովը’

1044

Դեկտեմբերի 23-ին Կրեմլում կայացած ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքում ընդունել են 22 փաստաթուղթ: Հավանություն է տրվել համատեղ հայտարարությանը, 19 որոշումների և երկու արձանագրության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների հայտարարության մեջ մտահոգություն է հայտնվում ահաբեկչության վտանգի աճի, Կենտրոնական Ասիայում ծայրահեղականության տարածման կապակցությամբ, այդ թվում՝ աֆղանական գործոնի հաշվառմամբ, ընդգծվում է Ուկրաինայում խաղաղության վերահաստատման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,-ավելի վաղ նշել է ՌԴ-ի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով փաստաթղթի պատրաստված նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է տաք, առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Խոսում է բնությունը — Ես Մայր Բնությունն եմ (Ջուլիա Ռոբերտս, տեսանյութ)’