‘Մոսկվայում ավտովթարի հետևանքով զոհվել է դերասանուհի Մարինա Գոլուբը’

964

Ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ։ «Կադիլակ» մակնիշի մեքենան անցել է «կարմիր լույսի» տակով ու բախվել «Հոնդային», որում էլ գտնվել է Գոլուբը։ Այնուհետ մեքենաներին բախվել են «Կիա» և «Լադա» մեքենաները:

 Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ «Հոնդայի» վարորդն ու ուղևորուհին տեղում մահացել են։ Իսկ «Կադիլակի» վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից։

Մարինա Գոլուբը թատրոնի և կինոյի դերասանուհի էր, հեռուստահաղորդավարուհի, ՌԴ վաստակավոր արտիստ։

Լայն հանրությանը հայտնի էր, որպես \”Утренняя почта\”, \”Доброе утро!\”, \”Эх, Семёновна!\”, \”Девчата\” հաղորդումների վարող և ավելի քան 50 դերերով տարբեր կինոնկարներում, որոնց շարքում են՝ Юность Петра\”, \”Водитель для Веры\”, \”Ширли- Мырли\”, \”Такси для ангела\”:

Աղբյուրը՝ ИТАР-ТАСС
Լուսանկարը՝ ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան ԵՄ-ում մնալու շուրջ հանրաքվե կանցկացնի ‘