‘Մոսկվայում դանակի հարվածներով սպանված Ադրբեջանի քաղաքացու են հայտնաբերել’

917

Անհայտ անձինք դանակով մահացու վնասվածքներ են հասցրել Ադրբեջանի մի քաղաքացու, որի դիակը հայտնաբերվել է Մոսկվայի արեւելյան թաղամասում, հայտնում է РИАНовости-ն` հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Ըստ աղբյուրի՝ մարմինը հայտնաբերվել է Իզմայլովոյի տարածաշրջանում: Ենթադրաբար՝ մահվան պատճառը դանակով հասցված վերքերն են:

Նախորդ շաբաթ Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլյովոյում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը, երբ Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովը դանակի հարվածով սպանել էր  25-ամյա Եգոր Շչերբակովին, զանգվածային անկարգություններ է հարուցել Ռուսաստանի մայրաքաղաքում: Վերջին մի քանի օրերի ընթացքում ոստիկանությունը ազգայնական ելույթներով աչքի ընկած ավելի քան 300 մարդ է բերման ենթարկել: Այսօր, ավելի վաղ, Մոսկվայի Արեւելյան Բիրյուլյովո թաղամասում հայտնաբերվել է Ուզբեկստանի մի քաղաքացու դիակը, որի վրա նույնպես դանակի հարվածի հետքեր են հայտնաբերվել:

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.720 մլն.դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Գրողների միության նախագահի թեկնածուները հայտնի են. Լիսկայի մտերիմը կպայքարի Էդվարդ Միլիտոնյանի և Դավիթ Սարգսյանի դեմ’