‘Մոսկվայում ծանր վիրավորել են վրացի «հեղինակությանը» և հափշտակել 1 մլն դոլար (տեսանյութ)’

847

Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել ծագումով վրացի գործարար Ամիրան Բ.-ի վրա: Երկու հանցագործները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր նստել մեքենա։ Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել որովայնի և ողնաշարի հատվածում, իսկ հանցագործներն էլ անմիջապես դիմել են փախուստի, իրենց հետ վերցնելով 30 մլն ռուբլի գումարը: Հանցագործների նկատմամբ հետախուզում է հայտարարված: Ինչպես նշում է Lifenews.ru-ի աղբյուրը՝ որոշ տվյալներով, 51-ամյա Ամիրան Բ.-ն  «հեղինակություն է» համարվում որոշ շրջանակներում և կապված է Մոսկվայի կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի հետ:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյան. Ճիշտ է ունենալ երաշխիքով ստեղծվող հանձնաժողով գարնանը, քան թե դեկտեմբերին՝ մերժման որոշում’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. «ժառանգությունը» ուշադրություն չդարձրեց Ստյոպա Սաֆարյանին և սխալվեց’