‘Մոսկվայում հայտնաբերվել է ավտոմեքենա, ուրում եղել է Վրաստանի քաղաքացու դիակ’

755

Քննիչները  պարզում են Մոսկվայի հյուսիսում արտասահմանյան մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերված տղամարդու մահվան հանգամանքները: Պարզվել է, որ սպանվածը՝ քրեական աշխարհում ամուր կապեր ունեցող, ծագումով Վրաստանից, էթնիկ ադրբեջանցի, նախկինում բազմիցս դատապարտված 41-ամյա տղամարդը,  «համարվում էր հանցավոր խմբավորումների ակտիվ անդամներից մեկը», ուստի քննիչները, նախ և առաջ, մշակում են քրեական միջավայրում ազդեցության ոլորտների բաժանման վարկածը:

Իրավապահ մարմինների հաղորդման համաձայն՝ տղամարդը սպանվել է վեց գնդակով:

Ի դեպ, այս հանցագործությունը պատկանում է, այսպես կոչված՝ ոչ ակնհայտ հանցագործությունների թվին, որոնցից բացահայտվում է մոտավորապես կեսը: Մինչդեռ կենցաղային մակարդակում համանման հանցագործությունները բոլորն են բացահայտվում, պնդում են ՌԴ ՔԿ-ում: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Նրանք կողմ են, որ գազը թանկ լինի (ցանկ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. ՏՄՊՊՀ-ն առաջարկում է քաղցկեղը բուժել «պարացետամոլի» միջոցով’