‘Մոսկվայում հանուն հավաքների ազատության ցույցն ավարտվել է ոստիկանության միջամտությամբ’

844

Մոսկվայում բերման է ենթարկվել ընդդիմադիր գործիչ, գրող Էդուարդ Լիմոնովը: Չգրանցված «Ուրիշ Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Լիմոնովը ժամանել էր Մոսկվայի Տրիումֆալնի հրապարակ եւ իր համախոհների հետ միասին փորձում էր չարտոնված ցույց անցկացնել ի պաշտպանություն հավաքների ազատության:

Ըստ Interfax-ի, Լիմոնովն իր համախոհների հետ միասին մոտեցել է Տրիումֆալնի հրապարակին, եւ երբ նրան են մոտեցել լրագրողները, ոստիկոններն անմիջապես բերման են ենթարկել նրան: Մինչ այդ ոստիկանները բարձրախոսների միջոցով զգուշացրել են ցույցի չարտոնված լինելու մասին, այնուհետեւ ընդդիմադիր գործչին ուղեկցել են դեպի ոստիկանական «ՈւԱԶ»:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայում հայտնաբերվել են Եվրոպայի հնագույն քաղաքի հետքերը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում տեղադրվել է «անցանկալի» երեխաների համար նախատեսված 10-րդ արկղը’