‘Մոսկվայում ձերբակալել են հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին’

4092

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2014թ. հուլիսի 15–ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանին, ով Մոսկվա էր ժամանել Մոնակոյից: 

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ գործարարին ձերբակալել են «кингисеппский» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Իրավապահները ուժեղացված հսկողության ներքո, գործարարին տարել են հարցաքննության: Առաջիկայում նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի։

Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։ 

Նախաքննական մարմինը կարծում է, որ հանցավոր խմբի կողմից իրականացվել են ավելի քան 20 ծանր եւ հատկապես ծանր հանցագործություներ, այդ թվում նաեւ տասնյակ սպանություններ:

Նշենք նաեւ, որ այս գործի շրջանակներում վերջերս Թաիլանդում ձերբակալվել էր Շյոլկովյան հանցավոր խմբի ղեկավար Ալեքսանդր Մատուսովը` հանցավոր աշխարհում հայտնի Բասմաչ մականունով, ում մոտ հայտնաբերվել էր հայկական անձնագիր:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի մետրոյում տուժած հայերը ՌԴ քաղաքացիներ են’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը հրաժարվեց պաշտպանությունից’