‘Մոսկվայում ձերբակալել են տաջիկ թմրահանցագործ Ստալինին’

850

Մոսկվայում հոգեբանական միջոցների օգնությամբ արված կողոպուտների շարքի մեջ կասկածանքով բերման է ենթարկվել Ստալին ազգանունով 27-ամյա Տաջիկստանի քաղաքացի, տեղեկացնում է Lenta.ru-ն:

Նախաքննության տվյալներով, նախկինում կողոպուտի համար դատված ներգաղթյալը առեւտրի կենտրոնների եւ մետրոյի կայարանների մոտ ծանոթանում էր ոչ սթափ անցորդների հետ: Նա ներկայանում էր որպես ուսանող, զրույցի էր բռնվում եւ առաջարկում էր նրանց հետ գարեջուր խմել:

Բաժակակցին ոչ մարդաշատ վայր տանելով՝ Ստալինը նրան հյուրասիրում էր խմիչքով, որի մեջ նախօրոք քնաբեր էր լցրել: Քիչ անց տուժողը կորցնում էր գիտակցությունը, իսկ Ստալինը խլում էր նրանից արժեքավոր իրերն ու անհետանում էր:

Տուժածներից մեկը վախճանվել է քնաբեր դեղամիջոցի գերդոզավորումից: 

Նախորդ հոդվածը‘Բողոքի ցույց ոստիկանության դիմաց. Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել (ուղիղ եթեր)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանական «սեւ ցուցակը» համալրվել է Արցախ այցելած էլի մի քանի գործիչների անուններով’