‘Մոսկվայում ձերբակալվել են ավելի քան 25 մարդու սպանության մեջ մեղադրվող հանցախմբի անդամներ’

1017

Օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը Մոսկվայում ձերբակալվել են միջազգային հետախուզման մեջ գտնվող Իվան Զասայեվը, Ռոբերտ Բագայեվը, Ռուսլան Յուրտովը, Էրրիկ Տաուտիեւը եւ Դմիտրի Կոդոեւը, ովքեր մեղադրվում են ավելի քան 25 մարդու սպանության մեջ: Նրանց կողմից իրականացված սպանությունների թվում է նաեւ Վլադիկավկազի քաղաքապետ Վիտալիա Կարաեւայի սպանությունը 2008 թվականին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

Հայտնի է, որ բանդան ստեղծվել է 2007 թվականին՝ ազգությամբ վրացի Ասլան Գագիեւի կողմից: Նրա ղեկարավարության տակ աշխատում էր մոտ 30 մարդ, ովքեր իրագործել են մի շարք աղմկահարույց սպանություններ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Հյուսիսային Օսեթիայի տարածքում: Բանդայի անդամներից մի քանիսը արդեն իսկ գտնվում են բանտերում, ավելի քան տասը՝ կալանքի տակ, եւ մոտ այդքան էլ, որոնց թվում է նաեւ հանցավոր կազմակերպության ղեկավարը, գտնվում են միջազգային հետախուզման մեջ: 

Նախորդ հոդվածը‘ Փլուզվել են «Զվարթնոց» օդանավակայանի չգործող էստակադայի բազրիքները’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանի նամակը ԵԽ նախագահին. Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները’