‘Մոսկվայում ձերբակալվել է ամենաերիտասարդ օրենքով գողը՝ Օսետրինա-կրտսերը’

1826

Մոսկվայի իրավապահները մայրաքաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել են երկու օրենքով գողի՝ Իլյա Գոգլոևին՝ Իլո կամ Իլյա Կալինինգրադցի մականունով, և Սերգեյ Ասատրյանին՝ Սեյոժա Օսետրինա (թառափ) կամ Բենթլի մականունով: Այդ մասին հաղորդում է Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության կայքը:

Սերգեյ Ասատրյանը, որը, լրատվամիջոցների տվյալներով՝ 27 տարեկան է, Ասատրյանների կլանի կրտսեր ներկայացուցիչն է և ամենաերիտասարդ օրենքով գողը, փոխանցել է РИА Новости-ն: 2008 թ. նրան «թագադրել» են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան և գողական աշխարհի այլ հայտնի ներկայացուցիչներ:

Սերգեյ Ասատրյանի հայրը՝ Էդուարդ Ասատրյանը, նույնպես օրենքով գող է, հայտնի՝ Օսետրինա-ավագ և Էդիկ Թբիլիսցի մականուններով: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Եվտուշենկովի կալանավորումը կարող է ավարտին հասցնել Լևոն Հայրապետյանի գործի հետաքննությունը’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապն ընդունել է Հայաստան գալու հրավերը’