‘Մոսկվայում նշում են Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակը’

1244

ԱՊՀ երկրների ինստիտուտը, Ռուսաստանում հայերի միության հետ համատեղ, այսօր Մոսկվայում գիտա-գործնական համաժողով է հրավիրել Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակի կապակցությամբ: Համաժողովին մասնակցում են Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության նախկին ղեկավար Մոդեստ Կոլերովը, պատմաբաններ, քաղաքագետներ Հայաստանից, Արցախից և Ռուսաստանից: Համաժողովը նպատակ ունի ընդգծել Գյուլիստանի պայմանագրի պատմական նշանակությունը Անդրկովկասի ժողովուրդների և Ռուսաստանի նկատմամբ նրանց վերաբերմունքի տեսակետից :

Համաժողովին նաև նախատեսվում է քննարկել Կովկասյան տարածաշրջանի ներկայիս իրավիճակում Գյուլիստանի պայմանագրի քաղաքական ակտուալության հարցը, մասնավորապես՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից, հայտնում է Ռուսաստանում հայերի միության պաշտոնական կայքը:

 

Նախորդ հոդվածը‘Amnesty. Հորդանանը սահմանափակել է սիրիացի փախստականների ընդունումը’
Հաջորդ հոդվածը‘Նախկին գրոհայինները սպառնում են վրեժ լուծել Բելգիայի թագավորական ընտանիքից’