Մոսկվայում չեղարկում են QR-կոդը

596

Մոսկվայում և Մոսկվայի շրջանում ռեստորաններ և սրճարաններ այցելելու համար հուլիսի 19-ից չեղարկվում է QR-կոդերի համակարգը (QR-կոդ՝ արագ արձագանքման կոդ)։

Համավարակի բարձրակետին հասնելուց հետո հիվանդացությունը քաղաքում կրկնակի նվազել է՝ ըստ իշխանությունների հաշվարկների։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, մեկնաբանելով որոշումը, ասել է, որ վարակվածությունը քաղաքում կայուն կերպով նվազում է, իսկ հիվանդանոցներում էլ բավարար թվով ազատ մահճակալներ կան՝ կտրուկ աճին դիմակայելու համար։

Մինչև երկուշաբթի Մոսկվայում կարել էր ռեստորան, սրճարան կամ բար մտնել միայն QR-կոդով, որը կարող էին ստանալ միայն լրիվ պատվաստում ստացած այցելուները կամ նրանք, ովքեր հիվանդացել են ոչ ավելի, քան կես տարի առաջ կամ էլ վերջերս թեստ են հանձնել։ Այդ պատճառով շատ ռեստորաններ ու սրճարաններ ստիպված են եղել փակվել ժամանակավորապես կամ ընդմիշտ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԳերմանիայում վերացնում են ջրհեղեղի հետքերը և նախապատրաստվում նոր աղետների
Հաջորդ հոդվածըԲրիտանիան չեղարկում է լոքդաունը