‘
Մոսկվայում այսօր ջերմաստիճանի ռեկորդ է գրանցվել` ջերմաչափերը գրանցել են 3,5 աստիճան տաքություն Ցելսիուսի սանդղակով, փոխանցում է RIA—Novosti-ն:
«Մոսկովյան տարածաշրջանում այսօր գերազանցվել է ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը, որը գրանցվել էր 1910-ին` 3,1 աստիճան», — ըստ աղբյուրի, ասել է մասնագետը: Նա նշել է, որ այս ջերմաստիճանն ավելի շատ նման է գարնանային, քան նախաամանորյա եղանակի: Մասնագետը նշել է, որ վաղը` դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կարող է տաքության նոր ռեկորդ սահմանվել:
‘