‘Մոսկվայում տեղի է ունեցել «Խաղաղության երթ»’

947

Մոսկվայում տեղի է ունեցել ընդդիմության՝մայրաքաղաքի իշխանությունների հետ համաձայնեցված ակցիան, որը կազմակերպիչներն անվանել են «Խաղաղության երթ»: Տարբեր տվյալներով՝ երթին մասնակցել է 5հազարից մինչև 50 հազար մարդ:

Միջոցառումը, կազմակերպիչների խոսքով, ուղղված է եղել Ուկրաինայի հետ պատերազմի և «Ռուսաստանի ագրեսիվ արտաքին քաղաքականության» դեմ և ներկայացվել է որպես համառուսաստանյան ակցիա, քանի որ Ռուսաստանի այլ քաղաքներում նույնպես համանման միջոցառումներ են անցկացվել:

Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության գնահատականով՝ երթի մասնակիցների թիվը  եղել է մոտավորապես 5 հազար, մինչդեռ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միտրոխինը նշել է առնվազն 50 հազար թիվը:

Երթի ընթացքում երկու տասնյակի չափ երիտասարդներ, ԴԺՀ և ԼԺՀ դրոշներով և «Նովոռոսիա» գրությամբ ցուցանակով, փորձել են միանալ երթին: Նրանց ցուցապաստառներին եղել են «Խաղաղության երթը մարդասպաններին աջակցող երթ է», «Ների՛ր, Դոնբաս» մակագրությունները: Интерфакс-ի հաղորդման համաձայն՝ երթի ընթացքում լուրջ միջադեպեր չեն գրանցվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վթարի ենթարկված զինվորներից 12-ը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը բավարար է’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա — Սերժ Սարգսյանի հարցազրույցը Corriere della sera թերթին’