‘Մոսկվան երկխոսություն է վարելու Ուկրաինայի նոր կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, թե ով կլինի կառավարության ղեկավարը ‘

1064

Ուկրաինային տրամադրված վարկն ու գազի գնի նվազման մասին ստորագրված համաձայնագիրը կպահպանվեն` ով էլ, որ Կիեւում իշխանություն լինի: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ վարկը, որ մենք տրամադրել ենք, եւ գազի գինը իջեցնելու մասին համաձայնությունը նախեւառաջ պայմանավորված են ոչ թե այն անհրաժեշտությամբ կամ ցանկությամբ, որ աջակցենք որեւէ կոնկրետ կառավարության, այլ` ուկրաինական ժողովրդին»,- ասել է Պուտինը` Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Հաղորդում է Интерфакс- ը: Պուտինը հավելել է, թե Մոսկվան երկխոսություն է վարելու Ուկրաինայի նոր կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, թե ով կլինի կառավարության ղեկավարը: Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարական է ներկայացրել: Նախագահ Յանուկովիչն ընդունել է հրաժարականը: Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը:

 

Նախորդ հոդվածը‘Օլանդն Անկարայում խոստացել է քրեականացնել Ցեղասպանության ժխտումը’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի իրադարձությունները կստիպեն բարձրացնել ոստիկանների աշխատավարձերը. «ՀԺ»’