‘Մոսկվան «ԿԳԲ»-ի 89-ամյա աշխատակցի նկատմամբ Լիտվայում կայացված վճիռը ամոթալի է համարում ‘

850

Լիտվայի Կաունաս քաղաքի դատարանի վճիռը, որով ԽՍՀՄ անվտանգության 89-ամյա նախկին աշխատակից, ՌԴ քաղաքացի Միխայիլ Տաբակաեւը դատապարտվել է ազատության սահմանափակման, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը «ամոթալի» է համարել:

«Ակնհայտ է, որ այդ վճիռն իր մեջ զուտ քաղաքական ենթատեքստ է պարունակում եւ հիմնված է  ոչ թե պատմա-իրավական իրականության, այլ պաշտոնական Վիլնյուսի առաջ քաշած «խորհրդային օկուպացիայի» հայեցակարգի վրա», — ըստ Interfax-ի, հինգշաբթի հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Ըստ պաշտոնյայի, «զառամյալ եւ հիվանդ մարդու նկատմամբ  ամոթալի դատաստանի միջոցով «անցյալի հետ հաշիվները մաքրելու» փորձը առանձնապես կեղծ է թվում այն պարագայում, երբ ըստ մասնագետների, նացիստների հետ համագործակցած որեւէ լիտվացի այդպես էլ արժանի պատիժ չի կրել Հոլոքոստի ժամանակ իրականացրած հանցագործությունների համար:

Դատարանը Տաբակաեւին մեղավոր է ճանաչել 1945-ից հետո քաղաքացիական անձանց Սիբիր աքսորելու մեջ:

 

 

Նախորդ հոդվածը‘Պակիստանում ինքնասպան ահաբեկիչը պայթյուն է իրականացրել ‘
Հաջորդ հոդվածը‘Բրեյվիկը իշխանություններին բողոքել է վատ բանտային պայմաններից ‘