‘Մոսկվան Կիեւին հերթական $2 միլիարդը կտրամադրի’

809

Ռուսաստանը մտադիր է վարկի նոր 2 մլրդ դոլարի մասնաբաժինը հատկացնել Ուկրաինային արդեն այս շաբաթ: Այդ մասին, ըստ BBC-ի, հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: Գործարքի մանրամասները նախարարը չի հայտնել, սակայն, ըստ աղբյուրի, ուկրաինական կառավարությունում գումարը պետք է փոխանցվի արդեն չորեքշաբթի: Դեկտեմբերին Մոսկվան խոստացել էր Կիևին 15 մլրդ դոլար հատկացնել աջակցելու համար երկրի թուլացած տնտեսությանը, սակայն մինչ օրս Ուկրաինան միայն 3 մլրդ է ստացել:

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հրաժարականից հետո Ռուսաստանն ակնարկեց, որ կսառեցնի վարկի տրամադրումը, մինչեւ Ուկրաինայում նոր կառավարության ձեւավորումը:

Ըստ որոշ վերլուծաբանների, վարկի նոր մասնաբաժնի փոխանցումը կարող է զգալիորեն ամրապնդել նախագահ Վիկտոր Յանուկովիչի դիրքերը, որը բախվել է կոշտ ընդդիմադիր շարժման: Իր հերթին ընդդիմությունը ձգտում է վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը, ինչը կսահմանափակի Յանուկովիչի իշխանությունը և կարող է վաղաժամ նախագահական ընտրությունների պատճառ դառնալ:

Նախորդ հոդվածը‘Դուբայում երկու հայի գործով դատական գործընթաց է սկսվել. NEWS’
Հաջորդ հոդվածը‘Բենինի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին’