‘Մոսկվան կոշտ արձագանք է տվել ԱՄՆ-ի դատարանի վճռին’

769

Մոսկվան վրդովված է«Շնեերսոնի հավաքածուի» գործով  ամերիկայն դատարանի վճռից և մտադիր է կոշտ արձագանք տալ Ռուսաստանի պետական ունեցվածքի վրա կալանք դնելու դեպքում,ասված է այսօր ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և լրատվության վարչության հաղորդագրությունում, գրում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի վերջին ԱՄՆ դատարանը վերսկսել էր րաբբի Շնեերսոնին պատկանող և գրեթե 12 հազար գիրք և 50 հազար բացառիկ փաստաթղթեր պարունակող հավաքածուն «Հաբադ Լյուբավիչ» շարժմանը վերադարձնելու գործը: Հավաքածուն այժմ պատկանում է ՌԴ գրադարանային ֆոնդին: Չորեքշաբթի Կոլումբիայի շրջանային դատարանը պարտավորեցրել է ռուսաստանյան իշխանություններին՝  օրը 50 հազար դոլար տուգանք վճարել՝ քանի դեռ հավաքածուն չի վերադարձվել «Հաբադ Լյուբավիչին»: «Վրդովեցուցիչ է, որ վաշինգտոնյան դատարանը նման աննախադեպ և լուրջ հետևանքներով հղի քայլ է կատարել, ինչպիսին պատիժներ սահմանելն է ընդդեմ ինքնիշխան պետության: Ամերիկյան իշխանությունները, հուսով ենք, իրենց հաշիվ տալիս են, որ եթե դիվանագիտական իմունիտետով չպաշտպանված ռուսաստանյան պետական ունեցվածքը  կալանքի տակ վերցվի ԱՄՆ-ում, ինչպես պահանջում է «Հաբադը»՝ որպես «ապահովող միջոցառում», ապա մենք ստիպված կլինենք պատասխան կոշտ միջոցներ ձեռք առնել»,- Trend-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը մնաց 75-րդ հորիզոնականում’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի բնակիչը մարմնավաճառին տված գումարը հետ է պահանջել և հայտնվել դատարանում’