Մոսկվան հիմքեր չունի նոր բանակցությունների

453

Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը հունվարի 10-ին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններում ներկայացնում էր Մոսկվան, հինգշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները մերժել են անվտանգության վերաբերյալ հիմնական առաջարկները, ուստի նոր հանդիպման հիմքեր չկան։

Կրեմլը և ռուսաստանցի դիվանագետներն արդեն կայացած բանակցություններն անհաջող են համարել։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորել է բանակցությունների երեք փուլերից առաջինում, որոնք կայացել են Ժնևում հունվարի 10-ին։ Երկրորդ փուլը տեղի է ունեցել նախօրեին Բրյուսելում, Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով։

Բանակցություններից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը և Ռուսաստանի մեկ այլ փոխարգործնախարար՝ Ալեքսանդր Գրուշկոն, հայտարարել են, որ կողմերին այդպես էլ չի հաջողվել մոտեցնել իրենց դիրքորոշումները գլխավոր հարցի՝ Մոսկվայի պահանջի վերաբերյալ՝ փաստաթղթով արձանագրել, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է ընդլայնվել դեպի արևելք և դաշինքի մեջ չընդգրկել Ուկրաինան։

«Ռուսաստանն իրավունք ունի վետո դնելու,-լրագրողներին ասել է Սթոլթենբերգը։- Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր ուղին»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՕրինագիծը մերժվել է ԱՄՆ սենատում
Հաջորդ հոդվածըԱմերիկյան հետախուզությունը վստահ չէ