‘Մոսկվան Ուկրաինայի նոր իշխանություններին համարում է ոչ օրինական’

913

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որով իշխանափոխությունը վերագրում է որպես «հարկադիր»՝ առանց ազգային շահի ապահովման նպատակով որեւէ համատեղ համաձայնության ցանկության:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ուկրաինական ճգնաժամի ձեւավորման բոլոր պատասխանատուներին կոչ է արվում ցուցաբերել մաքսիմալ պատասխանատվություն եւ թույլ չտալ իրավիճակի հետագա վատթարացումը՝ այն վերադարձնելով իրավական դաշտ եւ դադարեցնելով ծայրահեղականների իշխանությունը:

Ավելի վաղ իշխանափոխության օրինականության վերաբերյալ իր կասկածներն էր հայտնել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Ինձ թվում է, որ սա մոլորության մի տեսակ է, երբ օրինական է համարվում այն, ինչը իր էությամբ տեղի է ունեցել զինված ապստամբության հետեւանքով»,- Սոչիում լրագրողների հետ զրույցում նշել է նա: 

Նախորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհները բաց են’
Հաջորդ հոդվածը‘Էլցանցերը մոլորեցնում են սպառողներին և անընդունելի բացատրություններ տալիս’