‘Մոսկվան չի պաշտպանի Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը’

843

ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը չի աջակցի Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բանաձևի ընդունմանը, Interfax.az-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հաղորդել է պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

ԵԽԽՎ-ի՝ գալիք շաբաթ Ստրասբուրգում մեկնարկող ձմեռային նստաշրջանում նախատեսված է զեկույց ունկնդրել «Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ» և բանաձև ընդունել, որում երկրի իշխանություններից կպահանջվի անհապաղ ազատ արձակել այդ կատեգորիայի բոլոր անձանց: «Ադրբեջանական կողմը չի ընդունում այդ պահանջի իրավաչափությունը, քանի որ դեռևս անցյալ տարվա  դեկտեմբեր ամսին ազատ  է արձակվել 14 հոգի»,- պարզաբանել է Պուշկովը: Նա անհիմն է համարում ԵԽԽՎ բանաձևի նախագծում  արտացոլված այն պնդումը, թե ներկա պահին Ադրբեջանում պատիժ են կրում 107 «այսպես կոչված՝ «մոռացված» քաղբանտարկյալներ», որոնք դատապարտվել են շատ տարիներ առաջ: Պուշկովի կարծիքով՝ ադրբեջանական կողմն արդեն ներկայացրել է բոլոր ապացուցներն այն մասին, որ այդ անձինք չեն կարող քաղաքական բանտարկյալներ համարվել: «Մեր պատվիրակությունը կողմ չի քվեարկի այդ բանաձևի ընդունմանը»,- շեշտել է Պուշկովը:

Նախորդ հոդվածը‘Տարածաշրջանի ղեկավար. Մեձմոսկվայում առնվազն 1 միլիոն ապօրինի ներգաղթյալ կա’
Հաջորդ հոդվածը‘Փարիզը կքննի Ալժիրում արտասահմանցիների գերեվարման և սպանության գործը’