‘Մոսկվան փակում է Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը և արտաքսում է դիվանագետներին’

1793

Ռուսաստանի ԱԳՆ-ն Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանին տեղեկացրել է պատասխան քայլերի մասին, որոնք ձեռք են առնվում անգլիական Սոլսբերիում ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ ԱՄՆ-ից ռուսաստանցի դիվանագետներին վտարելուց հետո:

Հինգշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը ետ է կանչում Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատելու համաձայնությունը, ինչպես նաև արտաքսում է ամերիկացի նույնքան դիվանագետների, որքան ռուսաստանցիներ արտաքսվել են ԱՄՆ-ից:

Ռուսաստանյան ԱԳՆ-ն տեղեկացրել է, որ անցանկալի անձ է հայտարարվել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան 58 աշխատակից և Եկատերինբուրգում ԱՄՆ հյուպատոսությունից երկուսը: Նրանք Ռուսաստանի տարածքը պետք է լքեն մինչև ապրիլի 5-ը:

Սպիտակ տունն իր հայտարարության մեջ Ռուսաստանի արձագանքը սպասելի է համարել, իսկ ԱՄՆ-ից և մյուս երկրներից արտաքսված ռուսաստանցի դիվանագետներին անվանել է հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար’