‘Մոսկվա-Գյումրի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել կռվազան ու ծխող ուղեւորի պատճառով’

2192

Մոսկվա-Գյումրի ավիաչվերթն իրականացնող «Պոբեդա» լոուքոսթերի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում:

Ըստ РИА Новости-ի, հարկադիր վայրէջքի պատճառ է դարձել կռվարար ուղևորը, որը վիրավորել է անձնակազմին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին և իրեն ոչ ադեկվատ է պահել: Բացի այդ, նա նաև ծխախոտ է վառել: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից:

Անկարգապահ ուղևորից մտադիր են գանձել հարկադիր վայրէջքով պայմանավորված բոլոր ծախսերը:

Նախորդ հոդվածը‘Ալեքսիս Օհանյանը հրաժարվում է Reddit-ում իր պարտականություններից’
Հաջորդ հոդվածը‘Որտե՞ղ կշարունակի կարիերան Զիդանը’