‘Մոսկվա-Երևան չվերթի ուղևորին ձերբակալել են ինքնաթիռում ծեծկռտուք սարքելու համար’

892

S7 ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ուղևորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, РИА Новости-ին տեղեկացրել է ականատեսներից մեկը: Երբ ինքնաթիռը վայրէջքի է նախապատրաստվել, ինքնաթիռի ետևի շարքերում ուղևորներից մեկն արձակել է ամրագոտին, վեր թռել տեղից ու հարվածել կողքինի դեմքին: Ուղեկցորդուհիները փորձել են հանդարտեցնել ուղևորներին և բոլորին հորդորել են զբաղեցնել իրենց տեղերը, սակայն ոչ անձնակազմի, ոչ էլ մյուս ուղևորների հորդորները չեն ազդել կռվազանների վրա:

Ծեծկռտուքն սկսողը նույնիսկ սկսել է հարձակվել բոլոր նրանց վրա, ովքեր իրեն դիտողություն են արել: Վայրէջքից  առաջ, ի վերջո, նրան կարողացել են տանել բիզնես-դասի սրահ, որտեղ ոչ ոք չկար, և պահել այնքան ժամանակ, մինչև ինքնաթիռն ավարտի վայրէջքը, և իրավապահները ժամանեն ու ձերբակալեն  կռվարար ուղևորին:

Միջադեպի ընթացքում ուղևորները ուղեկցորդուհիներին խնդրել են էլեկտրաշոկ կիրառել, սակայն վերջիններս հրաժարվել են դա անել:

Նախորդ հոդվածը‘Գիտնականը վերադարձրել է Սերժ Սարգսյանի մրցանակը’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը’