‘Մոսկվա-Հավանա չվերթի ինքնաթիռում Սնոուդենը չկա’

832

ԿՀՎ-ի և ազգային անվտանգության գործակալության  նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը չի բարձրացել Մոսկվայից Հավանա թռչող ինքնաթիռը, BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հաղորդել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Ենթադրվում է, որ Սնոուդենը, ով Հոնկոնգից եկած ճանապարհին մի գիշեր անցկացրել է Մոսկվայում, կարող է մեկնած լինել մի երկիր, որտեղ նրան չեն կարող ձերբակալել ամերիկյան իշխանությունները: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, թե իրենց հայտնի չէ՝ ուր է մեկնել Սնոուդենը, որին ԱՄՆ-ը հեռակա կարգով լրտեսության մեղադրանք է ներկայացրել: Ամերիկյան իշխանություններն ակնկալում էին, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի՝ ԿՀՎ-ի նախկին աշխատակցին ԱՄՆ –ին արտահանձնելու համար:

Նախորդ հոդվածը‘Կոնֆեդերացիաների գավաթ. հետևություններ խմբային փուլից հետո’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գևորգյանն արձակուրդը կանցկացնի ծովափնյա հանգստավայրում’