‘Մովսիսյանը դարձավ դուբլի հեղինակ եւ գլխավորեց ռմբարկուների ցուցակը’

880

Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը փայլուն հանդիպում անցկացրեց` Ռուսաստանի բարձրագույն առաջնության 9-րդ տուրի` «Մորդովիայի» հետ խաղում դառնալով դուբլի հեղինակ, իսկ «Կրասնոդարը» հաղթեց խոշոր 6:1 հաշվով:
Մովսիսյանը հանդիպման հաշիվը բացեց արդեն 4-րդ րոպեին, իսկ 30-րդ երկրորդ անգամ իր թիմին առաջ մղեց: Մեր հարձակվողը նաեւ երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Այս խաղից հետո Մովսիսյանը իր հաշվին գրանցել է ութ գոլ եւ այժմ միանձնյա գլխավորում է Ռուաստանի առաջնության ռմբարկուների ցուցակը:

Ռուսաստանի առաջնություն. 9-րդ տուր

«Կրասնոդար» — «Մորդովիա»՝ 6:1
Մովսիսյան, 4, 30, Մարտինովիչ, 38, Անջելկովիչ, 54, Իգնատյեւ, 56, Վանդերսոն, 90
Բոբյոր, 10

Նախորդ հոդվածը‘Անկախության հանրաքվեի մասին խոսում են միջազգային դիտորդները ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայում Կարլա Բրունիի դեմքով արձան է տեղադրվել ‘