‘Մովսիսյանը դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել վնասվածքից հետո’

845

Այսօր Աբու-Դաբիի ուսումնամարզական հավաքում կայացել է Մոսկվայի «Սպարտակի» առաջին մարզումը:

Պարապմունքներին մասնակցել են 24 խաղացող: Կիսապաշտպաններ Ժանո Անանիձեն, Էյդեն Մակգիդին եւ հարձակվող Վելիտոնը չեն մասնակցել մարզումներին եւ աշխատում են ֆիզիոթերապեւտների հետ: Բացի այդ, անհատական ծրագրով են շարունակում մարզվել հարձակվողներ Յուրա Մովսիսյանն ու Ալեքսանդր Կոզլովը: Մովսիսյանը արդեն բավական մեծ ծանրաբեռնվածությամբ է զբաղվում, սակայն դեռեւս ամբողջությամբ չի ապաքինվել սրունքի վնասվածքից հետո, հայտնում է «Սպարտակի» պաշտոնական կայքը:

\"\"

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի «բարեւարշավը» Սիրահարների այգում (Տեսանյութ, լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘«Երեւանցի» վագրը ճաշում է (Տեսանյութ)’