‘Մովսիսյանը դժվարությամբ հեռացավ մարզադաշտից. Տեսանյութ’

1068

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրից հետո Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուները այլեւս նոր կուռք ունեն, որի անունն է Յուրա Մովսիսյան: «Թերեքի» հետ խաղում Մովսիսյանը հեթ-տրիկի հեղինակ դարձավ, ընդ որում, նրա բոլոր գոլերն էլ գեղեցիկ էին:

Բնական է, որ խաղից հետո «Սպարտակի» երկրպագուները երկար ժամանակ Մովսիսյանին թույլ չէին տալիս հեռանալ մարզադաշտից: Դա Մովսիսյանի աստեղային ժամն էր եւ նա պետք է դիմանար: Ինքնագրեր, համատեղ լուսանկարներ, ձեռքսեղմումներ: Եվ հանդիպումից հետո մեկ ժամ հետո միայն Մովսիսյանը կարողացավ նստել իր ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալված 60 անձանցից 12-ը կանգնելու են դատարանի առաջ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հացադո՞ւլ, թե՞ կեղծիքադուլ. Պարզաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը (տեսանյութ)’